Գյումրիում շուտով կմեկնարկեն մաքսատան կառուցման աշխատանքները

Գյումրիում շուտով կմեկնարկեն Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային դարպասի մեծ ծրագրի բաղադրիչներից մեկի կառուցապատման աշխատանքները։ Խոսքը Հյուսիսային մաքսատան մասին է, որի շինարարական, նախագծային նախնական էսքիզային աշխատանքները հուլիսի 29-ին քննարկել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը շրջել է տարածքում, մանրամասն ծանոթացել, խոսել տարածքի մաքրման, հարթեցման, կոմունիկացիոն ցանցի անցկացման մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:

Գյումրիում մաքսատունն ունենալու է ավելի մեծ ենթակառուցվածք և լինելու է, այսպես կոչված, արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Նմանատիպ կենտրոն նախատեսվում է ստեղծել նաև Սիսիանում։

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս