Բաժիններ՝

ՓՊ-ի ուշադրության կենտրոնում է դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը

Փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը: Այս մասին ասել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

«Դատական իշխանության (այդ թվում՝ դատավորների) անկախությունն ապահովելը պետք է լինի պետության քաղաքական առաջնահերթություններից և փաստաբանությունը կարող է լիարժեք գործել միայն անկախ և անկողմնակալ դատարանի առկայության պայմաններում:

Հաշվի առնելով հանրային հարթակներում (այդ թվում՝ փաստաբանների կողմից) ներկայացված մտահոգությունները, փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը:

Որոշ ուսումնասիրություններից հետո այդ հարցը կներկայացվի Փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը»,- հայտարարել է Արա Զոհրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031