«Ռեալը» դիտարկում է ևս մեկ հարձակվողի և կիսապաշտպանի ձեռքբերում
Մադրիդի «Ռեալը» նորից կարող է դուրս գալ տրանսֆերային շուկա:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Արքայական ակումբում» հիվանդագին են ընդունել մինչմրցաշրջանային խաղերի արդյունքները, այդ պատճառով էլ «սերուցքայինների» ճամբարում արդեն աշխատում են կազմի ուժեղացման վրա, եթե առաջիկա հանդիպումներում Զինեդին Զիդանի խաղացողները կրկին վատ հանդես գան:
Մասնավորապես, «Ռեալը» պլանավորում է ստորագրել ևս մեկ հարձակման գծի և կիսապաշտպանության ֆուտբոլիստների, եթե թիմը ևս մեկ պարտություն կրի Audi-ի գավաթի խաղերում, որում հանդես են գալու նաև «Տոտենհեմը», «Բավարիան» և «Ֆեներբախչեն»:
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալն» արդեն ծախսել է 303 մլն եվրո՝ գնելով 5 ֆուտբոլիստի: Սա ռեկորդային ցուցանիշ է ակումբի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը