
Դատապարտյալը գերազանցել է իր նախկին ռեկորդը

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի Հայրավան համայնքում անցկացվող ուժային եռամարտի առաջնությանը։ Դավիթ Հարությունյանը նախկինում ևս բազմիցս մասնակցել էր առաջնություններին՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի ռեկորդներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, 75 կգ քաշային կարգում 250 կգ ծանրաձողով կատարելով ձգում վարժություն՝ Հարությունյանը սահմանել է նոր ռեկորդ, ինչը 10 կգ-ով ավելին է սույն մարտի 30-ին իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից։