Բաժիններ՝

«Բարսելոնան» կարող է հրաժարվել Վիդալից կամ Ռակիտիչից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը և Արթուրո Վիդալը պետք է պայքարեն  մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ կա՛մ Վիդալը, կա՛մ Ռակիտիչը կարող են հեռանալ կատալոնական ակումբից:

Ֆրենկի դե Յոնգի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո այս ֆուտբոլիստները չեն տեղավորվում Վալվերդեի մարտավարությունում:

Մասնագետները նշում են մի քանի տարբերակ, որոնց միջոցով Վիդալն ու Ռակիտիչը կարող են խաղալ դե Յոնգի հետ:

Արթուր-դե Յոնգ-Ռակիտիչ

Այս կոմբինացիայի դեպքում Արթուրն ու Ռակիտիչը կխաղան իրենց համար սովորական դիրքերում, իսկ դե Յոնգն ավելի շատ կգործի պաշտպանական գծում: Սա թույլ կտա Բուսկետսին ավելի շատ հանգստանալ և ամբողջ մրցաշրջանի ընթացքում լինել լավ մարզավիճակում:

Կոուտինիո-դե Յոնգ-Վիդալ

Սա շատ լավ եռյակ է այն դեպքում, երբ Վալվերդեն որոշի ռոտացիա իրականացնել: Արթուրո Վիդալը շատ լավ օգնում է թիմին՝ խլելով գնդակներ: Առանց նրա՝ կատալոնացիների ֆուտբոլիստները ստիպված են ակտիվ պրեսինգի դիմել գնդակը խլելու համար:

Այս սխեմայի դեպքում Կոուտինիոն և Ֆրենկին կաշխատեն տանդեմում, որպեսզի խլեն գնդակը մրցակցից և ստեղծեն գոլային դրվագներ: Հոլանդացին հետ կմնա, իսկ Վիդալը կգնա առաջ:

Արթուրո Վիդալի ծառայություններով հետաքրքրվում են իտալական ակումբները: Լավ առաջարկի դեպքում, հնարավոր է, նա փոխի ակումբային գրանցումը:

Իվան Ռակիտիչը հեռանալ չի ցանկանում: Սակայն նա կարող է դառնալ Նեյմարի՝ ՊՍԺ-ից կատալոնական ակումբ տեղափոխվելու գործարքի մաս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031