Կատալոնիայի անկախության հակառակորդների թիվը գերազանցել է կողմնակիցների թվին. հարցում
Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու հակառակորդների թիվը գերազանցել է տարածաշրջանի անկախության կողմնակիցների թվին: Այդ մասին են վկայում այն հարցման տվյալները, որի արդյուքները հուլիսի 26-ին հրապարակել է ինքնավարության կառավարությանը կից հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը:
Ըստ կենտրոնի տեղեկատվության՝ հարցման մասնակիցներին տրվել է հարց, թե նրանք ցանկանում են արդյոք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա: Հարցվածների 44 տոկոսը պատասխանել է դրականորեն, մինչդեռ 48,3 տոկոսը հանդես է եկել Իսպանիայի հետ խզման դեմ:
Հարցմանը, որն անցկացվել է հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 17-ը, մասնակցել է շուրջ 1,5 հազար մարդ: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ քվեարկություն թագավորության կազմից դուրս գալու շուրջը, Մադրիդն սկզբնապես այդ հանրաքվեն համարեց անօրինական եւ հրաժարվեց ճանաչել դրա արդյունքները:
Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման բանաձեւը: Ի պատնսխան երկրի իշխանությունները գործի դրերցին Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախկինում երբեք չի կիրառվել, ինչը թույլ տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: