Բաժիններ՝

«Արտագաղթի ամենաուղղակի ազդեցությունը բանակի վրա է»․ Արմեն Գրիգորյան

«Արտագաղթի տեմպերի նվազեցման ուղղությամբ քաղաքականություն է մշակվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով արտագաղթի խնդրին։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ իսկապես արտագաղթն այն  սպառնալիքներից մեկն է, որը  բացասաբար է ազդում ՀՀ անվտանգության  միջավայրի վրա։ Իսկ ամենաուղղակի ազդեցությունը, նրա կարծիքով, բանակի վրա է։ Բանախոսի խոսքով, տվյալ խնդրի լուծումը բազմաշերտ է, ավելին, չկա մեկ կոմպոնենտով այս հարցի  լուծման հնարավորություն։ Նրա փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվել է տարբեր, այդ թվում՝  վարչապետի մակարդակով: Նա տեղեկացրեց, որ այս հարցի լուծման համար  քաղաքականություն է մշակվում: «Փորձում ենք լուծել հարցը կամ գոնե մինիմալին հասցնել արտագաղթը»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ ՀՀ կառավարության ներկայացրած տվյալների համաձայն, այս տարի 2015-ի թվականի նկատմամբ արտագաղթի թիվը 35 անգամ նվազել է։

«Իհարկե, արտագաղթը մի փոքր  դժվար է։ Այն ցուցանիշները, որոնցից խոսում ենք, ի դեպ, 2018-ի վերջին  ունեցել ենք դրական սալդո։  Ներգաղթի մասին խոսել դեռ վաղ է, անհրաժեշտություն կա մանրամասն ուսումնասիրելու և  հասկանալու, արդյոք այդ մարդիկ պարզապես որպես  տուրիստ են եկել ՀՀ, թե վերջապես ներգաղթել են։  Տարբեր ուղղություններով մենք քաղաքականություն ենք մշակում։ Նույնիսկ մենք տեսնում ենք ցանկություն Լիբանանում ապրող հայերի մոտ ՀՀ վերադառնալու, ՀՀ անձնագիր ստանալու ցանկություն  ունեցողների թիվն է  մեծացել։ Սա չի նշանակում, որ ներգաղթ է, բայց որոշակի մեսիջներ են, և հենց մեր գրասենյակում քաղաքականություն է մշակվում հասկանալու համար, թե ինչպես  կարող ենք կազմակերպել։ Բարդ հարց է,  բայց որոշակի դրական տենդենցներ ունենք, և կարծում ենք՝  կարող ենք նվազեցնել զրոյի, հետո դրական տեղաշարժ ունենալ»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս