Ավարտվել է Ս-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը Թուրքիային
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը:
Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթեդուվար» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ համակարգերի մատակարարումը իրականացվել է Անկարայի «Մյուրթեդ» ավիաբազա:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ: