Բաժիններ՝

Թրամփը դրականորեն է գնահատում Կիմ Չեն Ունի հետ շփումները՝ չնայած ԿԺԴՀ-ում հրթիռների արձակմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրականորեն է գնահատում փոխգործակցությունը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ՝ չնայած վերջերս Փհենյանի կողմից փոքր հեռահարության երկու հրթիռների փորձարկումներին:

Հուլիսի 25-ին այդ մասին Մացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։ Մեկնաբանելով արձակումների մասին հաղորդումները՝ Թրամփը նշել է. «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի հետ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում»: ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ «շատ լավ շփումներ ունի» Կիմ Չեն Ունի հետ: «Տենենք, թե հետո ինչ կլինի,- հավելել է Թրամփը:

Պատժամիջոցները գործում են, պատանդները (այսինքն՝ ԿԺԴՀ-ի բանտերում կալանավորած ամերիկացի քաղաքացիները) վերադարձված են, մեզ են հանձնում (ամերիկացի զինծառայողների) աճյունները, միջուկային փորձարկումներ չեն եղել»: «Նրանք հրթիռների փորձարկումներ չեն արել, բացի ոչ մեծերից»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

«Եթե Հիլարի Քլինթոնը հաղթեր ընտրություններում, մենք այժմ պատերազմ կունենայինք Հյուսիսային Կորեայի հետ,- ասել է Թրամփը:- Ես չեմ կասկածում դրանում: Ամեն ինչ շատ արագ դրան էր գնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս