ԱՄՆ-ի զինվորականները չեն պլանավորում ուղեկցել յուրաքանչյուր ամերիկյան նավ Պարսից ծոցում
ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանելու իր առեւտրական նավերը Պարսից ծոցի շրջանում, բայց չի պատրաստվում զինվորական ուղեկցող խումբ ապահովել դրանցից յուրաքաչյուրի համար: Այդ մասին Պենտագոնի նոր ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է հուլիսի 24-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ, որի սղագրությունը տարածել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
«Եթե մենք համարենք, որ ամերիկյան նավը կարող էլինել սպառնալիքի տակ, (որ) այն կարող է կանգնեցվել կամ կալանվել, մենք կցանկանանք համոզվել, որ հնարավորություն ունենք այնպես անելու, որպեսզի դա տեղի չունենա (…) Դա կարող է նշանակել, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը կգտնվի անմիջական մերձակայքում (սպառնալիքը) կասեցնելու համար: Բայց, այուամենայնիվ, դա պարտադիր չի նշանակում, թե ամեն նավի հետ, որն ամերիկյան դրոշի ներքո անցնում է նեղուցով, էսկադրային ականակիր կլինի»,- ասել է Էսփերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: