2019 թ. առաջին կիսամյակում գործարքներն աճել են
2019 թվականի առաջին կիսամյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84.441 գործարք, ինչը 2018 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ նվազել է 2.3 %-ով, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել 11.1 %-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից:
Երևան քաղաքում 2019 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 4.6 %-ով, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 9.5 %-ով :
Մարզերի քաղաքներում 2019 թվականի առաջին կիսամյակի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 1.9 %-ով: