ՊՍԺ-ի մարզական տնօրենը թիմի ներկայությամբ հայհոյել է Նեյմարին
Նեյմարը շարունակում է փչացնել հարաբերությունները բոլորի հետ ՊՍԺ-ում:
Diario Sport-ը հայտնում է, որ այժմ վատթարացել են 27-ամյա բրազիլացու և նրա հայրենակից, ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի հարաբերությունները: Անցյալ երկուշաբթի մարզական տնօրենն ամբողջ թիմի ներկայությամբ հայհոյել է Նեյմարին, քանի որ վերջինս ուշացումով է ժամանել մարզումներին:
Նման կոնֆլիկտներն էլ ավելի են նպաստում Նեյմարի՝ թիմից հեռանալուն: Ավելի վաղ բրազիլացին հայտնել էր Լեոնարդոյին, որ ցանկանում է հեռանալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը