Բաժիններ՝

Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն

72 տարեկան հասակում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: Այդ մասին հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությունը վշտով հայտնում է գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի կյանքից հեռանալու մասին,- ասած է հաղորդագրության մեջ:

Քարտուղարությունը նաեւ տարածել է Ամանոյի հայտարարությունը, որտեղ նա պլանավավորել էր Գործակալության կառավարիչների խորհրդին գրավոր տեսքով ծանուցել իր պաշտոնաթողության մասին:

«Անցած տասնամյակում գործակալությունը կոնկրետ արդյունքների է հասել «Ատոմները խաղաղության եւ զարգաման համար» ծրագրի նպատակներին հասնելու համար՝ մասնակից երկրների աջակցության եւ գործակալության անձնակազմի անձնվիրության շնորհիվ: Ես շատ հպարտանում եմ մեր նվաճումներով եւ շնորհակալ եմ մասնակից երկրներին եւ գործակալության աշխատակակիցներին»,- գրել է Ամանոն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ամանոն կարող է գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնից վաղաժամկետ հեռանալ 2020 թվականի մարտին՝ հիվանդության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031