Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմի արձակած կրակոցը եղել է ոչ նպատակային. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանական բանակի կողմից հուլիսի 17-ին Նախիջևանի հատվածում արձակված կրակոցը եղել է ոչ նպատակային: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն` ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»,- ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի գիշերն Ադրբեջանի բանակը, խախտելով հրադադարի ռեժիմը, Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրին:

Տեսանյութեր

Լրահոս