Հնդկաստանում 160-ից ավելի մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. NDTV
Հնդկաստանի Ասամի եւ Բիհարի նահանգներում առնվազն 166 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների պատճառով: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը, այդ տարածաշրջաններում տարերքից տուժել է ավելի քան 10 միլիոն մարդ։
Հուլիսի 22-ի առավոտվա դրությամբ՝ 102 զոհված է արձանագրվել Բիհարում եւ 64-ն՝ Ասամում: Եվս մի քանի մարդ համարվում է անհայտ կորած: Հեղեղումն սկսվել է հուլիսի առաջին օրերին, ներկայումս ջուրն սկսել է իջնել, սակայն դա կարող է զբաղեցնել մի քանի շաբաթ: Ավելի քան 7,2 միլիոն մարդ է մնում հորդացման գոտում Բիհարում եւ ավելի քան 3,8 միլոնն՝ Ասամում:
Հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպներով նաեւ դարձել են մարդկանց մահվան պատճառ կայծակի հարվածներից: NDTV-ի տվյալներով՝ կայծակների պատճառով անցյալ օրն առնվազն 32 մարդ է զոհվել Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում, եւս 13-ը վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: