Բաժիններ՝

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Շարունակվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային հագեցած օրակարգը ՌԴ մայրաքաղաքում: Հուլիսի 21-ին Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

«Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` նշել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը:

Իր հերթին ողջունելով ներկաներին` Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում գործող կառույցների կոորդինացված աշխատանքը և ներկայացրել Հայաստան-Սփյուռք համագործակցության իր տեսլականը: «Որտեղ էլ գտնվել եմ, միշտ եղել եմ հայրենիքի զինվորը»,- եզրափակել է իր խոսքը Զարեհ Սինանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031