Նեյմարի հայրը հանդիպել է «Յուվենթուսի» մարզական տնօրենին
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դեռևս քննարկում է այլ ակումբներ տեղափոխվելու հարցը: 27-ամյա հարձակվողի համար նախընտրելի տարբերակը կատալոնական «Բարսելոնան» է, բայց նա հասկանում է, որ այդ փոխանցումը հեշտ չի լինի:
Բրազիլացին մտածում է կարիերան շարունակելու այլ տարբերակներ, այդ թվում՝ «Ռեալ», «Յուվենթուս» և «Բավարիա»:
27-ամյա բրազիլացու հայրը՝ Նեյմար դա Սիլվան, Թուրինում հանդիպել է «Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ, հայտնում է Rai Sport-ի լրագրող Պաոլո Պագանինիի:
Նեյմարի ընտանիքը կարծում է, որ թուրինյան ակումբը այն քիչ թիմերից է, որ կարող է վճարել ֆուտբոլիստի բարձր արժեքը:
Սիրարփի Աղաբաբյան