Բաժիններ՝

«Հավաքականում լավ ապագա ունեցող ֆուտբոլիստներ կան». Արթուր Ոսկանյան

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով՝ իր թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լավ ապագա ունենալ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, ինչպես նաև լրագրողներին՝ հավաքականի կողքին լինելու համար: «Եզրերում խաղացին ուրիշ՝ երիտասարդ ֆուտբոլիստներ, քանի որ վերլուծել էին Պորտուգալիայի խաղը: Մեր ֆուտբոլիստներից շատերի մոտ պակասում է «խաղն իրենց վրա» վերցնելու ձգտումը»,-առանձնացրեց մարզիչը:

Ոսկանյանի խոսքով՝ հավաքականը գիտակցում էր, թե ինչ խմբում է խաղում ու ինչպիսի հակառակորդներ ունի: «Մենք բոլոր երեք խաղերում էլ ձգտում էինք ֆուտբոլ խաղալ: Խաղից խաղ լինում էին պահեր, որտեղ մեր ֆուտբոլիստները լավ էին գործում: Հիմա հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր ոչ թե 19 տարեկան են, այլ ավելի փոքր են տարիքով: Դա հուսադրող փաստ է»,-ասաց նա:

Մարզիչը փաստեց, որ իր համար մեծ ձեռքբերում կլինի, որ տարիներ անց այս հավաքականից ազգային ընտրանու կազմում խաղան 2-3 ֆուտբոլիստներ: «Այո, մենք հիմա ունենք ֆուտբոլիստներով, ով մեծ ապագան են խոստանում»,-ասաց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնության խմբային փուլում Հայաստանի ընտրանին մրցելով Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հետ բաց թողեց ընդհանուր առմամբ 12 գնդակ և խմբում վերջինն էր 0 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031