Բաժիններ՝

Վաճառվել է ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ

Ռետրո-ավտոմեքենաների դիլեր, կոլեկցիոներ Ջոն Քոլինզը ձեռք է բերել երկրի պատմության մեջ ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ջոն Քոլինզը «25Օ» համարանիշի համար 518.000 ֆունտ ստեռլինգ է վճարել, այն տեղադրել է Ferrari 250GT SWB-ի վրա, որը նախկինում պատկանել է ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնին:

Նշենք, որ սպորտային այդ մեքենայի արժեքը 10 մլն ֆունտ ստեռլինգ է:

2014 թվականին «25O» համարն աճուրդում վաճառվել է 400.000 ֆունտ ստեռլինգով և համարվում էր Մեծ Բրիտանիայում վաճառված ամենաթանկ համարանիշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս