Բաժիններ՝

Սևանի ոստիկանների բացահայտումը. Վարորդը փակել է դռները և դիմել փախուստի

Հուլիսի 18-ին, ժամը 04.10-ից 04.40-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «ԳԱԶել» բեռնատարը, որը երթևեկել է Ճամբարակից Երևանի ուղղությամբ: Վարորդը չի ենթարկվել «Կանգ» ազդանշանին:

Կապի միջոցով հայտնել են Սևանի ՃՈ անշարժ հենակետ, որտեղ ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ստեղծել են արհեստական խոչընդոտ: «ԳԱԶել»-ի վարորդը կրկին չի ենթարկվել ոստիկանների պահանջին, շարունակել է երթևեկել և հարվածելով ոստիկանական ավտոմեքենային դիմել է փախուստի:

Քիչ անց, վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շարունակել վարել Գագարինավանի հարակից դաշտամիջյան ճանապարհով, որտեղ հարվածել է քարերին ու կանգնել: Վարորդը փակել է դռները և դիմել փախուստի:

Պարզվել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 2 խմ վառելափայտով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԳԱԶել»-ի վարորդը Տավուշի մարզից՝ 34-ամյա մի տղամարդ է: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 19-ին նա ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և բացատրություն տվել, որ «ԳԱԶել»-ում հայտնաբերված վառելափայտը հուլիսի 17-ին ձեռք է բերել Հաղարծին գյուղից:

Բեռնատարը՝ վառելափայտով, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս