Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ին կասկածներ է հայտնել իր շուրջ ստեղծված իրավիճակի և Քոչարյանի գործի կապի մասին

Դատավոր Դավիթ Գրիգորյանը Բարձրագույն դատական խորհրդում քննարկման ընթացքում կասկածներ է հայտնել, որ իր շուրջ ստեղծված գործընթացը կարող է կապ ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Հանդիպեցինք իր հետ, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները: Տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված և՛ իր մտահոգությունների, և՛ մեր մտահոգությունների հետ, որովհետև մենք էլ ունենք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Ինքը հայտնեց իր կասկածները, որ այս գործը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ: Հիմա մենք դիմելու ենք գործը հսկող դատախազին, որպեսզի վերջինից էլ մի քանի պարզաբանում ստանանք, որի արդյունքում կձևավորվի մեր վերջնական դիրքորոշումը, և կկատարենք մեր հայտարարությունը»,- ասաց Բեքմեզյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031