Բաժիններ՝

Դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը. ոստիկանությունը Կամոյի փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին

Հուլիսի 19-ին, ժամը 06.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը, ինչի հետևանքով 1945 թ. ծնված Վիլսոն Հարությունյանը պայթյունից ստացած վնասվածքներով աստիճաններից գլորվել է դեպի գոմի բակը, որտեղ էլ մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ:


Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031