Բաժիններ՝

ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել «Հըզբոլլահն» ահաբեկչական խմբավորում հայտարարել

Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն այդ միավորման երկրներին կոչ է արել «Հըզբոլլահ» շիաների լիբանանյան շարժումն ահաբեկչական խմբավորում հայտարարել: Հուլիսի 18-ին այս կոչով նա հանդես է եկել Վաշինգտոնում ԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստում, որի մասին ռեպորտաժը զետեղված է կազմակերպության կայքում:

ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից այդ կոչի համար առիթ է ծառայել հուլիսի 18-ին Արգենտինայի իշխանությունների կողմից որոշումը «Հըզբոլլահը» մտցնելու այն կազմակերպությունների ցանկը, որոնոք կապված են ահաբեկչական գործունեության հետ:
Արգենտինայի կառավարությունը կարծում է, որ «Հըզբոլլահն» է պատասխանատվություն կրում 1992 թվականին Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան մոտ ահաբեկչական գործողության համար, որի հետեւանքով զոհվեց 29 մարդ, տուժեց 242-ը, ինչպես նաեւ Արգենտինայի մայրաքաղաքի հրեական մշակութային կենտրոնի մոտ պայթյունի համար, որը հանգերեց 85 մարդու մահվան: Բացի Արգենտինայից «Հըզբոլլահն» ահաբեկչական խմբավորման շարքն են դասում ԱՊԿ-ի եւս երկու երկրներում՝ Կանադայում եւ Միացյալ Նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031