«Մինչ Ամերիկայի գավաթն էլ գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ». Տուխել
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի՝ ակումբից հեռանալու ցանկությունը:
– Ես հիասթափվում եմ, եթե ֆուտբոլիստն ուշացումով է միանում ակումբին: Բայց, մեր միջև չկա խնդիրր, հիմա դա ակումբի և Նեյմարի հարցն է: Մենք միասին ենք աշխատում, հիմա նա թիմի հետ է:
– Դուք գիտե՞ք, որ նա ցանկանում է հեռանալ:
– Մինչ Ամերիկայի գավաթն էլ գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ, բայց դա ակումբի և ֆուտբոլիստի գործն է: Ես թիմի մարզիչն եմ, նա իմ խաղացողն է: Եթե նա գտնվում է հանդերձարանում, ապա նա իմ խաղացողն է, ես պետք է աշխատեմ նրա հետ:
– Դուք մտածո՞ւմ եք ՊՍԺ-ի ապագայի մասին՝ առանց Նեյմարի:
– Ես պատրաստ եմ ամեն բանի: Մենք պետք է ճկուն լինենք: Ես դրա մասին չեմ խոսել նրա հետ: Ես հանգիստ եմ, սա ակումբի հարցն է, ես չեմ միջամտում:
Սիրարփի Աղաբաբյան