Բաժիններ՝

Իջևանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։

Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս