Բաժիններ՝

Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը: Հետազոտող Մարիա Արսենյանի մենագրությունում ուսումնասիրվել է ավելի քան 160 հայկական շինություն: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, գիրքը հրատարակվել է «Дух і Літера» հրատարակչատան կողմից:

Հրատարակությունը պարունակում է ուսումնասիրված աղբյուրների հսկայական քանակ (ավելի քան 450) և ընդգրկում է IX-ից ХІХ դարի Ուկրաինայի տարածքում հայկական եկեղեցիների ճարտարապետությունը: Այն նաև բնութագրում է հայկական տաճարային ճարտարապետության առանձնահատկությունները, քանդակագործությունը, սիմվոլիկան և զարդանախշերը:

Հեղինակը պատմում է Հայաստանի և Ուկրաինայի շինությունների մասին, տեղեկատվություն է տրամադրում էսքիզների, քարտեզների, աղյուսակների և լուսանկարների մասին: Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը գրքում կարևորվում է ճարտարապետական առանձնահատկությունների պրիզմայով:

Հասարակական գործիչ Ելենա Հովհաննիսյանի կարծիքով՝ գիրքը մեծապես կօժանդակի ինչպես Ուկրաինայի հայկական սփյուռքի հետազոտողներին, այնպես էլ՝ գործնական քայլերին, օրինակ, էթնո-տուրիստական երթուղիների և նախագծերի ստեղծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս