Ավտովթար Ռուսաստանում. զոհվածները հայեր են

Ռուսաստանում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել են 4 հայեր, նրանցից երկուսը երեխաներ են:

Այս մասին տեղեկացնում է «Kubnews.ru»-ն:

«Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը հուլիսի 16-ին ժամը 23։40-ին  Ջուգբա գյուղից շարժվել է դեպի Կրասնոդարի Գելենջիկ քաղաք: Մ-4 «Դոն» մայրուղու 1453-րդ կիլոմետրին վարորդը կորցրել է կառավարումը, մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ:

Վթարից զոհված անձինք եղել են Հայաստանից: Ինչպես լրատվամիջոցին հայտնել է օպերատիվ ծառայության աղբյուրը՝ վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ 32-ամյա ամուսինը, 28-ամյա կինը և նրանց 7 ու 5 տարեկան աղջիկները:

Լուսանկարը՝ «Kubnews.ru»-ի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031