Բաժիններ՝

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 16-ամյա պատանի է բերման ենթարկվել

Օրերս ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք են բացահայտել, որոնցից երկուսը` հուլիսի 14-ին։ Բաժնի պարեկային ոստիկանները Գյումրու Կարո Հալաբյան փողոցում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մուշի բաժին են ներկայացրել Գյումրiում ապրող 16-ամյա մի պատանու։ Նրա անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվեցին մանրացված-չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված ու նույն զանգվածով կաթոցիչ։ Պատանու հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է։

Դարձյալ հուլիսի 14-ին, այս դեպքում՝ ժամը 22-ի սահմաններում, Մուշի բաժնի պարեկային ոստիկանները, ստացած տեղեկություններն իրացնելիս, Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին գյումրեցի 39-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ էլ կանեփանման զանգվածով կաթոցիչ հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է։

Հուլիսի 15-ին էլ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել չորս տղամարդու։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղահաբ։ Բերման ենթարկվածներից մեկի մեքենայի զննությամբ էլ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ։
Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս