Բաժիններ՝

Գործարկվել է ՀՀ ԱԱԾ-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Ֆեյսբուք սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ և խմբեր, որոնք որևէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ: Այսուհետև ԱԱԾ ֆեյսբուքի էջի միջոցով կարող եք հետևել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը,  ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների մասին, ինչպես նաև ծանոթանալ ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարևոր ու հետաքրքիր տեղեկությունների»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031