Բաժիններ՝

Թրամփը գովել է հանրապետականներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարապետական կուսակցությունը միասնություն է դրսեւորվել՝ քվեարկելով այն բանաձեւի դեմ, որը դատապարտում է իր արտահայտությունները Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւի չորս կանանց հասցեին:

«Ի՜նչ հիանալի էր տեսնել, թե որքան միասնական էր Հանրապետական կուսակցությունն այն հայտարարույունների առիթով այսօրվա քվեարկության ժամանակ, որոնք ես արել էի Դեմոկրատական կուսակցության չորս կոնգրեսվումնների վերաբերյալ»,- հուլիսի 16-ին գրել է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձեւ, որը դատապարտում է Թրամփի «ռասիստական արտահայտությունները»: Դրա օգտին արտահայտվել է 240 կոնգրեսական, 187-ը քվեարկել է դեմ:

Օրենսդիրների դիրքորոշումներն ամբողջությամբ վերցված տարբերվել են կախված Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցությունների պատկանելությունից: Բանաձեւի դեմ բոլոր ձայները տրվել են բացառապես հանրապետականների կողմից, նրանցից սոսկ չորսն է պաշտպանել այն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս