Բաժիններ՝

Կապան-Շիշկերտ ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 7 հա բուսածածկույթ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 16-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ծավ համայնքի անտառամերձ տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Շիշկերտ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 19:00-ին:

Ժամը 17:55-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 7 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 10 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 12 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ և Ծավ համայնքի վարչական ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս