Բաժիններ՝

Կաթվածից ապաքինվելու ընթացքում Կասիլիասը կաշխատի «Պորտուում»

Դարպասապահ Իկեր Կասիլիասը սրտի կաթվածից հետո վերականգնման ընթացքում աշխատելու է իր ակումբում՝ «Պորտուում»:

Ինչպես նշվել է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, դարպասապահը կապ կպահպանի խաղացողների, մարզիչների և թիմի ղեկավարության միջև:

«Ես կանեմ այն, ինչ նախկինում չեմ արել: Ես կփորձեմ կապ հաստատել խաղացողների և ակումբի ղեկավարության միջև:

Մարզիչը խոսել է ինձ հետ անցյալ մրցաշրջանում, երբ ամեն ինչ ինձ հետ պատահեց, և ասաց, որ ինքը կցանկանար, որ մնամ նրանց հետ, երիտասարդ խաղացողների կողքին, քանի որ թիմը կունենա մի քանի փոփոխություն: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ իմ ընկերներին: Միասին մենք կկարողանանք հաղթել առաջնությունը, գավաթները և լավ արդյունք ցույց տալ եվրոպական մրցաշարում»,- ասել է Կասիլիասը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կասիլիասը պորտուգալական ակումբի մարզման ընթացքում ստացավ սրտի կաթված: Մայիսի 6-ին նա դուրս գրվեց հիվանդանոցից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031