Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6.92 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքում՝ 500 քմ, 5000 քմ, 5000 քմ, 5000 քմ, 400 քմ խոտածածկ տարածք,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 800 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3 հա,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 700 քմ, Ույծ գյուղում՝ 4000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Նոյակերտ գյուղում՝ 1000 քմ, Տափերական գյուղում՝ 1 հա, Զորակ գյուղում՝ 2500 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: