Բաժիններ՝

Պեսկովը հավաստել է, որ կատարվում է հոկտեմբերին Հունգարիա Պուտինի այցի նախապարաստությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստել է, որ հոկտեմբերին Պուտինի այցը Հունգարիա պատրաստվում է: «Իրոք, այդ այցի նախապատրաստությունը տարվում է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիայի զանգվածային լրատվամիջոցների հրապարակումը, որոնք հաղորդել են, որ Ռուսաստանի ղեկավարը կարող է Բուդապեշտ այցելել հոկտեմբերի 30-ին:

Ինչպես հուլիսի 16-ին հայտնել է Nռpszava թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, այցի ժամանակ Բուդապեշտում սպասվում են բանակցություններ Պուտինի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ: Կողմերը մտադիր են քննարկել գազի մատարարումների հարցը, համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում:

Պուտինը եւ Օրբանն ամեն տարի անցկացնում են երկկողմ բանակցություններ: 2018 թվականի սեպտեմբերին նրանք հանդիպել են Մոսկվայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս