Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են մարդատար Газель-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Հուլիսի 16-ին, ժամը 02:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին (Մ-10) բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1976 թ․) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով Ա.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Ա.Խ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս բերել Ա.Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: