Բաժիններ՝

Պակիստանը բացել է իր օդային տարածությունը բոլոր քաղաքացիական չվերթների համար

Պակիստանը վերջնականապես բացել է իր օդային տարածությունը բոլոր առեւտրային չվերթների համար, որը մինչեւ հիմա մասնակիորեն փակ էր մնում այս տարվա փետրվարին Հնդկաստանի հետ հարաբերությունների կտրուկ սումից հետո: Հուլիսի 16-ին այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչին:

Ինչպես հաղորդվում է, գերատեսչությունը թողարկել է հայտարարություն օդաչուների համար, որի համաձայն՝ «Պակիստանի օդային տարածությունը բաց է քաղաքացիական ավիացիայի բոլոր չվերթների համար՝ ըստ օդային երթեւեկության ծառայության հետ համաձայնեցված երթուղիների», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս