Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին
Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարությունը նշել է, որ դեսպանը կանչվել է Ադրբեջանի սահմանին պետական սահմանը խախտող մի խումբ անձանց կողմից Քեշիշչիդաղի քարանձավային համալիրում ծառայող սահմանապահ ծառայության վրա հարձակման կապակցությամբ: Դեսպանին խնդրել են բացատրություն տալ:
Ավելի վաղ սահմանապահ ծառայությունից նշել են, թե սահմանապահ զորքերի ծառայության տարածքում վրացի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է եղել: