Բաժիններ՝

Տանտիրուհին ընդամենը մի քանի ժամ էր տնից բացակայել ու վերադառնալով տեսել, որ զարդերը չկան…

Հուլիսի 10-ին Նոր Նորք վարչական շրջանում բնակարանային գողության դեպք արձանագրվեց։ Բորյան փողոցի տներից մեկից հափշտակվել են ոսկե զարդեր։

Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 900․000 դրամի վնաս։ Տանտիրուհին ընդամենը մի քանի ժամ էր տնից բացակայել ու վերադառնալով տեսել, որ զարդերը չկան։ Անմիջապես դիմել էր ոստիկանություն։ Նոր Նորքի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն կատարվածի հանգամանքները, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Էջմիածնում ապրող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հուլիսի 13-ին և մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկից կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031