Բաժիններ՝

«Մինչև չորեքշաբթի եթե հայտարարություն չլինի, անձամբ ես էլ կգամ, ճանապարհ կփակենք». Սասուն Միքայելյանը՝ ցուցարարներին

Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։ Այս պահին նրանք ցանկանում են փակել նաև Գագարին-Երևան ավտոճանապարհը՝ պատճառաբանելով, որ մեքենաները կարողանում են նշված ճանապարհով ազատ երթևեկել։

Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված՝տարբեր բիզնես շահերով պայմանավորված:

Ցուցարարներին մոտեցավ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և հորդորեց բացել ճանապարհը. «Բացում եք, սա համարում ենք նախազգուշացում, անձամբ ես էլ եմ զբաղվելու, մինչև չորեքշաբթի: Մինչև չորեքշաբթի եթե հայտարարություն չլինի, անձամբ ես էլ կգամ, ճանապարհ կփակենք»:

Քննարկումներից հետո ցուցարարները համաձայնեցին և  բացեցին ճանապարհը:

«Ես իմ ժողովրդին եթե խոսք եմ տալիս, անում եմ:

Եթե կա ինչ-որ բան, թող հայտարարեն, մարդիկ ընդամենը մի ամիս են աշխատում, ամեն տարի բերում մի բան ասում են, ժողովուրդը վախենում են գնալ: Եթե թունավոր է, ձկներն ինչի՞ չեն սատկում, ինչո՞ւ են Արարատյան դաշտավայրը ջրում»,- ասաց Միքայելյանը լրագրողների հետ զրույցում:

Ակցիայի դադարեցումից հետո Սևանի քաղաքապետն ու Գեղարքունիքի մարզպետը ժողովրդի կրքերը հանդարտեցնելու համար մեկնեցին հանրային լողափ, որպեսզի լողան և վստահեցնեն, որ Սևանը լիովին առողջ է:

 

 Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս