Բաժիններ՝

Վթար Երևանում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում

Հուլիսի 14-ին, ժամը 21:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի շրջադարձի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փայտե սյանը, ինչի հետևանքով սյունը պոկվել և մնացել է լարերից կախված:

Փրկարարներն Ա.Զ.-ին (ծնված 1984 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով հոսանքազրկվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031