Քոբուլեթիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Քոբուլեթիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Երեկ երեկոյան Քոբուլեթի քաղաքի մոտ տեղի է ունեցել վթար երեք մեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել են երեք և տուժել տասը հոգի։
Հայտնում ենք, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած հնգամյա տղան հիվանդանոցում մահացել է: Երկու ուղևոր, որոնք Սաուդյան Արաբիայից ժամանած ամուսիններ էին, մահացել են ստացած վնասվածքներից: Մահացած տղան նրանց որդին էր: Ընտանիքի մյուս երեխան, որն աղջիկ է, նույնպես վնասվել է: Նշվում է, որ տղային մի քանի վիրահատություն են արել, սակայն փրկել չի հաջողվել: