Բաժիններ՝

«Հուսամ՝ շատ բարձրաստիճաններ, թեկուզ սեփական պաշտոնը պահելու համար, ԿԼՐՋԱՆԱՆ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրեր առաջ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով լրատվականներից մեկի հրապարակմանը, նշել էր, որ այսուհետ դիվանագետների նկատմամբ կիրառվելու են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ։

Այս հրապարակումը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց։ Մեկնաբանություններ եղան մասնավորապես, որ դա դիկտատուրա է, խոսքի ազատության սահմանափակում և այլն։

Պետք է նշեմ, որ այս պրակտիկան առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և առկա է արդարացիորեն։

Բազմաթիվ դիվանագետների ֆեյսբուքյան օգտահաշիվներն այսօր, ըստ որում նաև բարձրաստիճան, ոչնչով չեն զիջում ինքնանկարների մոլագար սիլիկոնե տիկնիկների, բլոգերների և շատ անգամ ուտելիքն ու այցելած սրճարանը պարտադիր նկարելու և այն հանրայնացնելու շատ օգտատերերի էջերին։

Սա անթույլատրելի է, և պատիվ չի բերում արտաքին քաղաքականության մեջ էական դերակատարում ունեցող մեր երկրի պատվիրակներին։

Ամենաուշագրավն այն է, որ այս արգելքին անդրադարձել էր երբեմնի ընդդիմադիր համարվող, իսկ այսօր մանդատի հաշվին իշխանական դարձած լրատվամիջոցներից մեկը։

Իր հրապարակման մեջ լրատվամիջոցը նշել էր, որ ԱԳՆ իր աղբյուրի փոխանցմամբ, դիվանագետներին արգելում են շփվել սոցցանցերում։

Վստահ եմ, որ այդ աղբյուրը ոչ ավել ոչ պակաս, դեսպան է համապատասխան երկրում, որ վերջերս սոցցանցում դիվանագետին ոչ հարիր պահվածքի համար ենթարկվել է գրավոր կարգապահական տույժի։

Հուսամ՝ պրոցեսը կշարունակվի, և շատ բարձրաստիճաններ, թեկուզ սեփական պաշտոնը պահելու համար, ԿԼՐՋԱՆԱՆ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս