 
                        Աֆղանստանում հյուրանոցի վրա հարձակումից մահացել է առնվազն չորս մարդ
 
                                    Աֆղանստանի արևելքում գտնվող Բագդիզ նահանգում հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս ինը, այդ թվում և երկու երեխա, վիրավորվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ հյուրանոցի վրա հարձակում գործած զինյալները երեքն են, ընդ որում նրանցից երկուսն արդեն չեզոքացվել են:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        