 
                        Իսպանիայում ցլերի վազքի հետևանքով տուժել է հինգ մարզ
 
                                    Իսպանիայի Պամպլոնա քաղաքում Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում հուլիսի 13-ին տեղի ունեցած ցլերի վազքի ժամանակ տուժել է առնվազն հինգ մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վաղ առավոտյան սկսված ցլերի վազքը շարունակվել է երեք րոպեից ավելի քիչ:
Ողջ աշխարհից ամեն տարի զբոսաշրջիկները հավաքվում են Պամպլոնայում՝ հետևելու այս վտանգավոր մրցմանը, որի ժամանակ հարյուրավոր մարդիկ փախնում են իրենց հետևից բաց թողնված ցլերից:
Վազքին կարող են մասնակցել ինչպես տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        