 
                        Սոմալիում հյուրանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ
 
                                    Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ:Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Աբդի Ահմեդը հայտարարել է, որ զոհերի մեծ մասը հյուրանոցի մշտական հյուրերից են եղել:
Նշվում է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        