«Մեզ մոտ մարդիկ են վառվում, ինքը կնոջ հետ սելֆիներ է անում…». Մարինա Խաչատրյան

«Մի կողմից՝ գովազդի տեսքով փորձում են ներկայացնել, թե Ստամբուլյան կոնվենցիան լավ բան է, բռնությունից է պաշտպանում, մյուս կողմից՝ ադեկվատ մարդիկ բարձրաձայնում են այն խնդիրները, որոնք կոնվենցիան մտցնելու է մեր կյանք, եթե այն վավերացվի մեր հանրապետությունում»,- սա «Առողջ հանրություն» հ/կ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի տպավորությունն է վերջին շաբաթներին ակտիվ քննարկվող Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումների շուրջ: Նա համոզված է, որ ինչպես մի քանի այլ աղմկահարուց թեմաների դեպքում, օրինակ՝գարդասիլ պատվաստանյութի, այս խնդրով նույնպես կա իրազեկության պակաս, քանի որ հասարակությունը տեղյակ չէ, թե ինչ նպատակներ ունի կոնվենցիան:

Մ. Խաչատրյանը խոսեց նաև համացանցում իրարանցում առաջացրած «Բռնության ձայնը» ակցիայի մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում մեկնարկել էր «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբ: Մարդիկ #բռնության ձայնը հեշթեգով լրագրող Լյուսի Քոչարյանին պատմում են իրենց հետ կատարված պատմությունները, իսկ վերջինս էլ հրապարակում է դրանք՝ անանունության սկզբունքով:

«Այս տիկինն իր էջում սկսեց տեղադրել պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր. այս հարցով ես դիմել եմ ոստիկանություն: Ի՞նչն էր տարօրինակ՝ որոշ պաշտոնյաներ, փոխանակ դիմելու իրավապահ մարմինների, կարծիք են հայտնում՝ ստատուսի տեսքով: Եթե կան տվյալ նամակները, եթե համապատասխանում են իրականությանը… չէ՞ որ սա մեր քրեական օրենսգրքի բազմաթիվ կոպիտ խախտում է, դուք ինչպե՞ս եք կարողանում հանգիստ նստել և չդիմել ոստիկանություն… Սա իրենց ոչ ադեկվատության նշան կարող եմ գնահատել»,- ասաց նա` հավելելով, որ խնդրով դիմել է նաև ՀՀ դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին:

«Առողջ հանրություն» հ/կ նախագահը մանրամասնեց պահանջը՝ եթե դրանք իրականություն են, պետք է պատժել մեղավորներին.

«Ասել, որ մենք չունենք օրենսդրական կարգավորումներ, դա աբսուրդ է և քաղաքական մանիպուլյացիա»:

Նա չբացառեց, որ Հայաստանում կա բռնություն, ինչպես բոլոր երկրներում, բայց ճիշտ չէ այդ բռնություններով պիտակավորել ազգը, և հիշեցրեց՝ քաղաքապետարանում աշխատելու ընթացքում ինքն էլ է ենթարկվել բռնության, բայց դա չի ընդհանրացրել ու վերագրել հանրությանը:

Ըստ նրա՝ իրարանցումը կապվում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակների հետ և օգտագործվում է «Օվերտոնի պատուհան» տեխնոլոգիան: Մարինա Խաչատրյանը չբացառեց, որ թեմային շաղկապված է նաև «Իմ մարմինն անձնական է» աղմկահարույց գիրքը.

««Օվերտոնի» նախավերջին փուլն այն է, որ շատ հայտնի հանրային մարդ, ով վստահություն է վայելում, արդեն չեզոքություն է դրսևորում: Փաշինյանն ասում է՝ համասեռամոլը մա՞րդ է, թե՞ մարդ չի։ Մարդու երկու ձևակերպում ունեք՝ անատոմիական և մարդ՝ էությամբ: Հիմա ես հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ Ռամիլ Սաֆարովը մա՞րդ է, թե՞ ոչ, գորշ գայլերը, որ մեր տատիկ-պապիկների ականջները կտրեցին, մա՞րդ են, թե՞ մարդ չեն։ Ընդհանրապես Փաշինյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ. մեզ մոտ մարդիկ են վառվում, ինքը կնոջ հետ սելֆիներ է անում, դա ղեկավարի արա՞րք է…, եթե հասկանալով են անում՝ իրենց կախաղանն էլ է քիչ։ Ես չեմ պատկերացնում՝ Թրամփը, Պուտինը կամ չգիտեմ՝ Էրդողանը չթողնեին-չգնային իրենց երկիր: Երեկ հոսանք է անջատվել՝ Արսեն Թորոսյանը գրում է՝ օդորակիչներն անջատեք։ Հիվանդանոցում հոսանք են անջատում. դուք հասկանո՞ւմ եք… Չեք պատկերացնի՝ էդ պահին այնտեղ ինչ է կատարվում… Ասում է՝ օդորակիչ անջատեք… ի՞նչ եք խոսում, դուրս եկեք Ֆեյսբուքից»,- նշեց բանախոսը:

Ըստ նրա՝ Ստամբուլյան կոնվենցիան չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը.

«Մենք ունենք, ունեցել ենք և ունենալու ենք երկու սեռ. ընտանիքն այդ երկու սեռի միավորումն է, որից ծնվում են երեխաներ.Ստամբուլյան կոնվենցիայում հակառակ բաներ են գրված. հակասում են մեր Սահմանադրությանը:

Իրենք ինչ են ուզում անել. ուզում են իբրև հանրային ճնշման նման մի բան ստեղծել, որ Նիկոլ Փաշինյանը (դե ինքը սպասում՝ ով ինչ կասի), որը գերակշռի, նրա կողմն էլ կգնա, որ ասի՝ ժողովրդի ուզածն է. նա էդ ձևով է աշխատում. ոչ մեկիս համար գաղտնիք չէ, և շատ ամոթ է, որ էդ ձևով է աշխատում …Ուրեմն սպասում է՝ հանրությունը ինչ-որ կպահանջի, դա էլ կասի՝ դե լավ, էս ենք անում…

Ստամբուլյան կոնվենցիան առաջ հրողները ուզում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ այդ կոնվենցիան միայն բռնությունների դեմ է, որ ընդունեն, որից հետո կկատարեն սահմանադրական փոփոխություններ, սա է իրենց ծրագիրը:

Իրենք ասում էին՝ մտնենք իշխանություն, Սահմանադրություն ենք փոխելու, Ընտրական օրենսգիրք ենք փոխելու. Ո՞ւր է, ինչ ասել են՝ ոչինչ չեն արել, միայն ման են գալիս:

Իրենք սպասում են մի հատ էդ Ստամբուլյան կոնվենցիան հորով-մորով անեն, որ հետո դա էլ մտցնեն Սահմանադրության մեջ, որ մի անգամ հանրաքվե անեն:

Պետք է թույլ չստանաք. սա քաղաքական էժանագին մանիպուլյացիաների շնորհիվ է իրականացվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս