Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հրդեհի համար պատասխանատու ընկերությունը տարիներով չի նորոգել ԷՀԳ-երի հենարանները. WSJ

Միացյալ Նահանգների Pacific Gas and Electric (PG&E) ընկերությունը, որը պատասխանատու է ճանաչվել Կալիֆոռնիայի նահանգի արդի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի առաջացման համար, տարիներով չի նորոգել էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) հենարանները, ինչ էլ հանգեցել է աղետի: Հուլիսի 10-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ բերելով սեփական հետաքննության արդյունքները:

Նրա տվյալներով՝ ընկերության ղեկավարությունը վաղուց է իմացել, որ էլեկտրահաղորդման գծերի, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 30 հազար կիլոմետր, որոշ հատվածներ շտապ նորոգման կարիք ունեն: Որոշակի հենարաններ էլ բոլովվին պետք է շտապ փոխվեին: Ավելի վաղ պարզվել է, որ հրդեհը բռնկել է «էլեկտրահաղորդման գծերի» աշխատանքի անսարքություններից, գծեր, «որոնք պատականում են Pacific Gas and Electric-ին, Փուլգա բնակավայրի շրջանում»՝ Կալիֆոռնիայի հյուսիսում: Կալիֆոնիայի հյուսիսում հրդեհի հետեւանքով, որն սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն 85 մարդ: Կրակը ոչնչացրել է 14 հազարից ավելի տուն, ավելի քան 520 առեւտրային շենք եւ 4 հազարից ավելի այլ շինություններ: Նոյեմբերի 25-ին իշխանությունները հայտնել են հրդեհը լիովին տեղափակված է: Այրված տարածքի մակերեսը կազմել է ավելի քան 620 քառակուսի կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս