Բաժիններ՝

Լոնդոնը հավաստել է Որմզդի նեղուցում բրիտանական նավը կանգնեցնելու՝ Թեհրանի փորձը

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ իրանական կատերները փորձել են կանգնեցնել բրիտանական առեւտրական նավը Որմզդի նեղուցում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունը:

«Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Montrose ֆրեգատը հարկադրված է եղել տեղ բռնել իրանական նավերի եւ British Heritage առեւտրական նավի միջեւ եւ անել բանավոր նախազգուշացում, որից հետո նրանք հետ են դարձել»,- հաղորդել են իշխանությունները: Ինչպես նշել են գերատեսչությունում, միջադեպին մասնակցել են իրանական երեք, այլ ոչ թե հինգ կատրեներ:

Հուլիսի 10-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուներ, հաղորդել էր, որ հինգ կատերներ, որոնք կարող էին պատականել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր), փորձել են կանգնեցնել բրիտանական լցանավը Որմզդի նեղուցում:
Վերջին երկու ամսում մի քանի նավթատար լցանավեր են հարձակման ենթակվել Պարսից ծոցի տարածաշրջանում:

ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ մեղադրում են Իրանին, որը ժխտում է այդ մեղադրանքները: Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերը խոցել են մի ամերիկյան անօդաչու՝ մեղադրելով, որ այն խախտել է երկրի օդային տարածությունը, ինչը լարվածության հերթական շրջափուլի է հանգեցրել, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս