Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում հայտարարել են F-35 կործանիչների ոչնչացման համար զենքի մշակման մասին

ԿԺԴՀ-ն իրականացնում է հատուկ սպառազինությունների մշակում հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչների հակազդման համար, որոնք ԱՄՆ-ից գնում է Հարավային Կորեան: Այդ մասին ասված է ԿԺԴՀ-ի արտգործնախարարությանը կից Ամերիկայի ինստիտուտի հետազոտական բաժնի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Թե հատկապես ինչ սպառազինության մասին է խոսքը նշված չէ: Kyodo գործակալությունը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, ԿԺԴՀ-ն նկատի ունի մարտավարական հրթիռներ: Առաջին F-35 կործանիչ-ռմբակոծիչը Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին է հանձնվել մարտ ամսվա վերջին:

Մինչեւ այս տարվա վերջը նախատեսված է ընդհանուր առմամբ վեց այդպիսի մեքենաների մատակարարում, իսկ ամբողջությամբ վերցված պարտավորագիրը նախատեսում է մինչեւ 2021 թվականը 40 կործանիչների գնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս