Ալան Դանքնը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի և Միացյալ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքնը ցավակցություն է հայտնել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության կառավարության կայքը:
«Ցավով տեղեկացա Հայաստանի դեսպան, Միացյալ Թագավորության մեծ բարեկամ Արման Կիրակոսյանի մահվան մասին: Ես զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ կառավարության անունից ցավակցություն հայտնելու և այս դժվար պահին մեր զորակցությունը հայտնելու համար: Մեր մտքերը դեսպանի ընտանիքի և ընկերների հետ են»,- ասել է Դանքնը:
Կյանքի 63-րդ տարում հուլիսի 6-ին մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։